Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.11.2016 | 00:01

Տե՛ր, հաստատի՛ր սասանված անձս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և այրված ու տրոհված եմ իմ բոլոր անդամներով՝ ապականված ոտքից գլուխ, և չկա բժշկության հնար Քեզնից բացի, Տե՛ր իմ Հիսուս: Մի՛ գարշիր չարահոտ ախտացածիցս, այլ խոնարհվի՛ր վիրավորվածիս վրա ու դարմանի՛ր ինձ:

Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ